ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

La Nacion. Թուրքիան և Հայոց ցեղասպանության ժխտումը

La Nacion. Թուրքիան և Հայոց ցեղասպանության ժխտումը
03.02.2015 | 01:08

Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից մեկ դար անց ճշմարտությունը պետք է ճանաչվի ողջ աշխարհի հանգստության համար՝ նշված է La Nacion արգենտինական պարբերականի խմբագրականում. «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մեկ դար առաջ՝ Օսմանյան կայսրությունում` Երիտթուրքերի կառավարության օրոք` 1915-1923 թվականներին: Այս իրադարձությունն այն նողկալի միջադեպերից է, որը հիշում է համաշխարհային պատմությունը, որը պայմանավորված էր 1,5-2 մլն հայի բռնի տեղահանությամբ: Հաշվի չառնելով փաստավավերագրական ապացույցները` Թուրքիան մեկ դար շարունակ հերքում է կատարվածը` փորձելով խեղաթյուրել պատմությունը` պնդելով, որ ցեղասպանություն չի եղել, և թուրքերը մեղավոր չեն:
Այս առումով չպետք է ուշադրություն դարձվի ժխտողական քաղաքականության իրագործմանը, որին ուղղված հերթական քայլն էր ապրիլի 24-ը ազգային տոնակատարության օր հռչակելը` որպես Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր: Չպետք է մոռանանք պատմության այն դաժան պահերը, որոնց զոհ գնաց մեկուկես միլիոն հայ` ամենադաժան ճանապարհով: Թուրքական կողմը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները` սխալ ներկայացնելով թուրքական հեռուստատեսության համար նախատեսված ֆիլմերում, որոնցից մեկը ցուցադրվում է անգամ մեր երկրում: Հայոց ցեղասպանությունը չպետք է քողարկվի կամ առավել ևս ջնջվի պատմությունից: Ժամանակն է, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչեն այն»:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ